Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 6-ին, ժամը 06։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ճամփեզրին գլխիվայր շրջվել:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս