«Մեր 30 նոր ավտոբուսները ե՞րբ կհասնեն, ի՞նչ լուր կա»:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատա Վազգեն Հարությունյանին:
Վերջինս արձագանքեց. «Պարոն քաղաքապետ դուրս են եկել, ուրբաթ օրը թղթերն էին ուղարկել, որպեսզի նայենք ճիշտ է, թե չէ: Նախնական նայել եմ, որոշակի ինֆորմացիա տվել եմ, հունվար-փետրվար ամիսներին պլանավորվում է, որ կլինի Երևանում»: