
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Կամարիս գյուղում: Հոկտեմբերի 5-ին ժամը 23:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված գյուղի բնակիչ՝ 1999 թվականին ծնված տղամարդը, չկառավարելով իրեն, դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 1999 թվականին ծնված տղամարդուն, ով նույնպես Կամարիս գյուղի բնակիչ է:
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ համագյուղացիններն իրար հետ լավ խմել են, որից հետո վեճ է ծագել կողմերի միջև, սկսել են միմյանց հասցեին հայհոյանքներ ուղղել, այնուհետև կողմերից մեկը դանակահարել է մյուսին՝ պատճառելով որովայնի հատվածում վնասվածք:
Նախնական տվյալններով՝ տուժողը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի առաջին պատի կտրած, ծակած վերքով:
Իրավապահ մարմինները կողմից որոնվում է դանակահարություն կատարած անձը:
Օֆելյա Հովհաննիսյան