
“Ծնունդների թիվը հանրապետությունում կազմել է 1995, մահվան
դեպքերը` 988: Արդյունքում մենք ունենք 1007 մարդ բնական աճ”, – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի ազգային
վիճակագրական ծառայության խորհրդի նախագահ Մանուշ Մինասյանը: Ըստ վիճակագրական տվյալների,
վերջին երեք տարում ծնվածների մեջ գերակշռում են արու զավակները: Հայկական Երկրորդ
հանրապետությունում տարածված են Գոռ, Դավիթ, Տիգրան, Աննա, Անի, Մանե անունները: Վիճակագիրները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղից արտագաղթ
չկա. հակառակը` գնալով ավելանում է Ղարաբաղի տեղափոխվողների թիվը: