Մեկ օրվա ընթացքում Իսրայելի զինված ուժերը Գազայի ավելի քան 450 օբյեկտների ուղղությամբ հարվածներ է հասցրել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ այդ հարձակումների ժամանակ մասնակցել են մեծ թվով զինվորականներ։
Բացի այդ, հնարավոր է եղել շարքից հանել Ջամալյա Մուսսույին, որը ՀԱՄԱՍ-ում պատասխանատու էր անվտանգության ոլորտում հատուկ գործողությունների համար։
Իսրայելական բանակը նաև վերահսկողություն է սահմանել ռազմական օբյեկտներից մեկի նկատմամբ։