ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է ռազմական ավիացիոն համալսարանի նախկին պետ Դանիել Բալայանի տուն և սկսվել է խուզարկություն կատարել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ նրա տուն են մտել ու խուզարկել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Դանիել ԲԱԼԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:
Եվ ահա նրա ազատումից մեկ տարի անց իրավապահները մտում են ռազմական ավիացիոն համալսարանի նախկին պետի տուն։
Քնար Մանուկյան