«Դիսկոտեկա» հիշեցնող Հաղթանակի կամրջի լուսավորման տեսանյութը Խորեն Գրիգորյանը քննադատությունների ֆոնին ջնջել է. փոշմանե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարի ու համայնքապետարանի աշխատակազմի աղմկահարույց գործի ֆոնին իբրև թե աշխատաքից ազատման դիմում էր ներկայացրել, իսկ ավելի ուշ հայտնել, որ ինչքան պետք է կմնա քաղաքապետի կողքին եւ դեռ պարոն Ավինյանի ֆեյսբուքյան էջին էլ ակտիվ հղում էր տվել:

Ավելի ուշ, պարոն Գրիգորյանը կարծես հավաստիացումն այն բանին, որ այո՛, ինքը դեռ շարունակում է իր գործունեությունը որպես շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Երևանի քաղաքապետարանում, հրապարակեց տեսանյութ՝ կից գրելով, որ Հաղթանակի կամրջի լուսավորությունն է փորձարկվում:

«Բացումը՝ շուտով»,- գրել էր Գրիգորյանը:

Այն, որ լուսավորությունը դուր չէր եկել ո՛չ Երևանի բնակիչներին, եւ ո՛չ էլ առհասարակ հայաստանաբնակներին, դա հարցի մի կողմն է, բայց որ պարոն Գրիգորյանը փոշմանել է ու հեռացրել տեսանյութը՝ դա մի առանձին պատմություն է:

Գուցե դժգոհությունների ու ծաղրանքի ֆոնին հեռացնելով տեսանյութը շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարծում է՝ կմոռացվի 90-ականների «դիսկոտեկա» հիշեցնող կամուրջի լուսավորությունը:




Լրահոս