
Իրաքում և Սիրիայում հարձակման են ենթարկվել ամերիկյան ռազմաբազաները։ Այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով, անօդաչու թռչող սարքերի միջոցով է եղել հարձակումը՝ Անբար քաղաքում տեղակայված ռազմաբազայի վրա։
Սակայն տեղեկություն առկա չէ, թե ով կարող է կանգնած լինել այդ հարձակումների հետևում։ Բացի այդ, աղբյուրի համաձայն, հարձակումները եղել են նաև Իրաքի հյուսիսում տեղակայված բազայի ուղղությամբ։ Հետևանքների մասին տվյալներ չկան։