Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողվի որոշմամբ՝ Լևոն Քոչարյանն ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։

«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին», – ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է, որը պահվում է անազատության մեջ։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։




Լրահոս