Միայն հիմարը համապատասխան հետևություններ չի անի Ուկրաինայի դեպքերից, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 11-ին բուհերի համակարգի բարելավման վերաբերյալ ժողովի ժամանակ՝ պաշտոնյաներին կոչ անելով զերծ մնալ կոռուպցիայից. գրում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը:
«Աստված չանի, որ ձեր բուհերում կոռուպցիա հայտնաբերենք: Միայն հիմարը Ուկրաինայի դեպքերից հետո համապատասխան հետևություններ չի անի»,–ասել է Լուկաշենկոն՝ ընգդծելով, որ Յանուկովիչի իշխանության անկման պատճառը կոռուպցիան էր: «Երկրի փլուզման հիմքում, որը տեղի ունեցավ Ուկրաինայում, ընկած է տնտեսության փլուզումը ու սարսափելի կոռուպցիան: Ահա երկու պատճառներ, որոնք ավերեցին պետությունը»,–հայտնել է նա՝ վստահեցնելով, որ ինչպիսին էլ լինի երկրի տնտեսական վիճակը, կոռուպցիան այն ախտն է, որ կվերացնի ամենը: