Այսօր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ, քանի որ տևական ժամանակ է ինչ չեն կարողանում ստանալ ո՛չ իրենց թոշակները, ո՛չ էլ նպաստները:
«Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, առաջին արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ եմ թոշակս սեպտեմբերից չեմ ստացել: Արցախյան շտաբ կա էստեղ դիմել ենք հարցը չի կարգավորվում, ասում են Նիկոլը մտահոգված է ձեր հարցերով: Նիկոլի վրա որոշումը թողած էր, ինքն էլ որոշեց, որ Արցախն Ադրբեջան է»,- պատմում է արցախից բռնի տեղահանված բնակիչը:
Մանրամասնները ArmLur.am-ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան