ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մանրամասներ է հայտնել թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից։ Նա նշել է, թե իրենք քննարկել են Գազայի հատվածի հետ կապված հարցեր և Վաշինգտոնը փորձում է հաղթահարել ճգնաժամը։
«Մենք գիտենք Գազայում ստեղծված իրավիճակի մասին ,քննարկել ենք հենց այդ հարցերը։ Փորձում ենք հաղթահարել ճգնաժամը»,- ասել է նա լրագրողներին։