Պուտինը դեռ հայտարարություն չի արել 2024-ի ընտրությանը մասնակցելու մասին. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այդպես, նա մեկնաբանել է Reuters-ի հրապարակումը, որը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, թե Պուտինը, որոշել է մասնակցել 2024 թվականի մարտին կայանալիք նախագահի ընտրությանը։

«Պուտինը դեռ որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, իսկ քարոզարշավի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել»,- ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի ընտրությունը նշանակված է 2024 թվականի մարտի 17-ին։ Դաշնային խորհուրդն ընտրության օրվա վերաբերյալ պաշտոնական որոշում կկայացնի 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո քաղաքական կուսակցությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրական համագումարները և պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին։ Պուտինն իրավունք ունի առաջադրվելու նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին:




Լրահոս