ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Նահարիա և Հայֆա քաղաքների հրթիռակոծման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ Ալ-Քասամ բրիգադները, հայտնել են, որ իրենց լիբանանյան մասնաճյուղը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսում գտնվող Նահարիա և Հայֆա քաղաքները:

«Ալ-Քասամ բրիգադները 16 հրթիռ են արձակել հյուսիսային Պաղեստինի օկուպացված քաղաքների վրա (Նահարիա և հարավային Հայֆա)՝ ի պատասխան Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ բռնազավթիչ ուժերի ջարդերի և ագրեսիայի», – ասվում է պաղեստինյան շարժման հայտարարության մեջ:




Լրահոս