
Ստամբուլում ստեղծվել է թյուրքական լրատվական գործակալությունների դաշինք։ Ստամբուլում կայացած համաժողովի ժամանակ ստորագրվել է թյուրքական լրատվական գործակալությունների դաշինքի ստեղծման մասին փաստաթուղթ։ Դաշինքի անդամներն են Anadolu գործակալությունը, Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը (AZERTAC), Ղազախստանի ազգային լրատվական գործակալությունը (Kabar), Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությունը (UzA) և Ղազախստանի «Qazacontent» գործակալությունը: