Ռաֆահ անցումը վերաբացվել է օտարերկրացիների և վիրավոր պաղեստինցիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ անցակետն այսօր վերաբացվել է օտարերկրյա անձնագրեր ունեցողների և վիրավոր պաղեստինցիների համար, որոնց անուններն արդեն եղել են ելքի թույլտվություն ստացածների ցուցակներում, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

«Նրանք անցակետը պետք է անցնեն արդեն հիմա, մինչդեռ նրանց, ում անունները ներառված չեն ցուցակներում, թույլ չեն տա անցնել», – ասվում է Գազայի անցումների և սահմանների վերահսկման գլխավոր տնօրինության հայտարարության մեջ:

Ռաֆահի անցակետի՝ լրատվամիջոցների հարցով տնօրեն Վաել Աբու Օմարն ասել է, որ անցակետ են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ, որոնք «փոխադրում էին վիրավորներին՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ, որոնք պատրաստվում էին լքել Գազայի հատվածը»։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բոլոր շարասյուններին, որոնք փորձում են վիրավորներին տեղափոխել անցակետ, պետք է ուղեկցեն Կարմիր խաչի և ՄԱԿ-ի պաշտոնյաները՝ «նրանց պաշտպանությունն ապահովելու համար»:




Լրահոս