
Փարաքարի օրինակով աջակցման ու ամբողջական տեղեկատվության տրամադրման գրասենյակներ են բացվել հանրապետության մարզկենտրոններում ու խոշոր համայնքներում:
Երկուշաբթիից ուրբաթ` աշխատանքային ժամերին, խորհրդատվական կենտրոններում տարբեր գերատեսչությունների աշխատակիցները պատրաստ են պատասխանել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հուզող հարցերին: