Չմոռացվող հեղափոխության մոռացված տոնը` նոյեմբերի 7. պատմության այս օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության գոյության 70 տարիների ընթացքում կար մեկ օր, որը ներկայիս Հայաստանի Հանրապետության օրացույցներում արդեն չի նշվում կարմիր օղակով` նոյեմբերի 7-ը` Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության օրը:

Ուղիղ 106 տարի է անցել Պետրոգրադում (այժմյան Սանկտ Պետերբուրգ) բոլշեւիկների կողմից իրականացված հեղափոխությունից, եւ 20 տարի է, ինչ այդ օրը ոչինչ չի նշանակում ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար:

Ահա, թե ինչպես էր սովետական դասագրքում ներկայացվում հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը. «1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով` նոյեմբերի 7-ին) «Ավրորա» հածանավի հրանոթների որոտն ազդարարեց մարդկության պատմության նոր դարաշրջանի սկիզբը: «…Մենք իրավունք ունենք հպարտանալու եւ հպարտանում ենք նրանով,- գրել է Վ. Ի. Լենինը, – որ մեզ երջանկություն բաժին ընկավ սկսելու սովետական պետության կառուցումը, սկսելու դրանով համաշխարհային պատմության նոր դարաշրջան»«: Նման կերպ էին դասավանդվում սովետական միջնակարգ դպրոցների աշակերտներն այս օրվա մասին:

Այս տոնը չի մոռացվել, ինչպես եւ չեն մոռացվել խորհրդային շրջանին հատուկ բազմաթիվ այլ հիշողություններ: Սակայն բանվորագյուղացիական այս տոնը, ինչպես եւ հեղափոխությունը, ինչպես եւ այդ հեղափոխության արդյունքում ստեղծված պետությունը այժմ գոյություն ունեն միայն համաշխարհային եւ հայոց պատմության դասագրքերում ու թանգարաններում:




Լրահոս