
Այսօր ՊՆ ից տեղեկացրել էին, որ կաշառակերության մեղադրանքով
ձերբակալվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպա, սակայն այլ մանրամասներ չէին հաղորդվել: Armlur ի աղբյուրների փոխանցմամբ` խոսքը Բալահովիտում տեղակայված զորամասերից մեկի շտաբի պետի
մասին է, ով 3000 դոլար կաշառքի դիմաց զինվորներից մեկի հարազատներին խոստացել է ուսումնական
վաշտից տեղափոխել ավելի թեթև ծառայության վայր: Մեզ հայտնի է սպայի անունը, սակայն
նախաքննությանը ճխոչընդոտելու համար առայժմ զերծ ենք մնում այն հրապարակելուց: