ԵՊՀ-ում դասախոսներ կան, որ խտրական վերաբերմունք են ցուցաբերում արցախցիների նկատմամբ. զրուցել եմ ռեկտորի հետ. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.

Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր եմ ստանում բռնի տեղահանված մեր երիտասարդ հայրենակիցներից։

Հոգեբանական ծանր վիճակում գտնվող ուսանողներն ընդգծում են, որ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ակնհայտ տարբերակումներ և կողմնակալ վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ՝ շեշտադրում կատարելով հարկադրաբար ՀՀ բուհերում հայտնվելու և իրենց ներկայությամբ ավելորդ խնդիրներ հարուցելու հանգամանքի վրա։

Այս առնչությամբ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ խոսեցի առանց այդ էլ զգայուն մեր հայրենակիցների նկատմամբ ավելորդ հոգեբանական ճնշում չգործադրելու և հանրության մեջ չմեկուսացնելու հրամայականի մասին։ Պայմանավորվեցինք, որ վերջինս խստորեն պահանջի դասախոսական կազմից արցախցի երիտասարդների հանդեպ լինել հարգալից, ընդգծել, որ նրանք արժանի են իրենց հայրենակիցների կողմից հավասար վերաբերմունքի։

Ամենօրյա ռեժիմով հետևողական եմ լինելու ոչ միայն ԵՊՀ-ում, այլև ՀՀ բոլոր բուհերում նմանատիպ խնդիրների բարձրաձայնմանը և կարգավորմանը։ Կրթական հաստատությանն անհարիր այս դրևորման կրկնության դեպքում հանրայնացնելու եմ անթույլատրելի վարքագիծ ցուցաբերած դասախոսների անուն-ազգանունները։




Լրահոս