Եկատերինբուրգում ճանապարհին ավտոբուս է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկատերինբուրգի ճանապարհներից մեկում ավտոբուս է այրվել։ Հրդեհի ժամանակ ավտոբուսի մեջ միայն վարորդն է եղել։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ-ն՝ հղում անելով ԱԻՆ տարածքային կառույցին։

Պաշտոնական տվյալներով, Նովինսկայա փողոցում հրդեհի մասին հաղորդագրություն է ստացվել Մոսկվայի ժամանակով 6.43-ին:

«10 քմ տարածքում այրվում է ավտոբուս։ Ըստ օպերատիվ տվյալների՝ հրդեհի պահին ավտոբուսում եղել է միայն վարորդը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։ 16 րոպե անց ավտոբուսում բռնկված բաց կրակը մարվել է: Կրակը մարվել է ութ անձնակազմի և երկու հատուկ տեխնիկայի միջոցով», – ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս