Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մեկնարկից մեկ ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակման մեկ ամիսը, որից հետո իսրայելական բանակը լայնածավալ գործողություններ սկսեց՝ խմբավորումն ամբողջությամբ ոչնչացնելու համար։ Ինչպես սկսվեց այդ ամենը

Հոկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 06:30-ին,  Գազայի հատվածից արձակված հրթիռների պատճառով Իսրայելում օդային հարվածների ազդանշաններ սկսեցին հնչել, մինչդեռ զինյալները սկսեցին ցամաքային և օդային ճանապարհով ներխուժել Իսրայելի տարածք:

ՀԱՄԱՍ-ի զինյալների խմբերը հատեցին սահմանը և հարձակվեցին խաղաղ բնակիչների և զինվորականների վրա։ Առավոտյան ժամը 7-ին հարձակվել էին նաև «Սուպերնովա» երաժշտական ​​փառատոնի մանսակիցների վրա, որն ընթանում էր սահմանի մոտ։ Սպանվել է րավելի քան 250 մարդ, շատերը գերի էին ընկել։

Իսրայելը հայտարարեց Համասի դեմ գործողության մասին և սկսեց զանգվածային ռմբակոծել Գազայի հատվածը։ Մարտերը շարունակվում են հինգերորդ շաբաթը և օր օրի ավելի են սրվում։

Իսրայելի պաշտպանության բանակը երեկ հայտարարել է, որ զգալի առաջընթաց է գրանցել Գազա քաղաքում՝ միաժամանակ առաջխաղացում ունենալով հյուսիսից և հարավից և ուժեղացնելով օդային հարվածները։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ պատրաստ է շարունակել մարտերը ձմռանը:

Կկարողանա՞ Իսրայելը հասնել իր նպատակներին Գազայի հատվածում. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասում է, որ հրադադարն անհնար է առանց ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող բոլոր իսրայելցիների ազատ արձակման։ ՀԱՄԱՍ-ի զինյալներն իրենց հերթին հրաժարվում են ազատ արձակել պատանդներին, քանի դեռ մարտերը շարունակվում են։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ անկլավում ավելի քան 10 հազար մարդ է զոհվել։ Իսրայելական կողմի կորուստները գերազանցում են 1400-ը։ 241 իսրայելցի գտնվում է գերության մեջ։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս