ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է հաջողվել Լիանա Վանոյանին 35 կգ քաշ կորցնել. մանրամասնում է դերասանուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, բլոգգեր Լիանա Վանոյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ մի շարք սիթքոմներից եւ ինստագրամյան իր էջում հրապարակված հումորային հոլովակներից, հետեւորդներին հայտնել է, որ 35 կգ քաշ է կորցրել:

«Այսօր լրացավ -35 կգ
իմ կյանքի փոքրիկ ճանապարհը. թվում է՝ շատ հեշտ էր, բայց չէ, շատ բարդ էր: Վիրահատությունը օգնեց ինձ արժեւորել իմ առողջությունը, հրաշալի է, երբ կյանքդ փոխվում է»,- ինստագրամյան իր էջում հրապարակված հոլովակին կից գրել է Լիանան:

Հոլովակը կիսվելով իր էջի սթորի բաժնում՝ Լիանա Վանոյանը նշել է, որ կիսվում է մոտիվացիայի աղբյուրով:

Հավելենք, որ դերասանուհին այժմ Դուբայում է:

Մ.Ղ.




Լրահոս