Armenian text to speach

Ռուսաստանում COVID-19-ով հիվանդացության դեպքերն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կորոնավիրուսային վարակի դեպքերը Ռուսաստանում վերջին շաբաթվա ընթացքում աճել են 31,7 տոկոսով, լրագրողներին հայտնել են Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։

«Վերջին շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսով վարակվածության մակարդակը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 24,13 և նախորդ շաբաթվա համեմատ աճել է 31,7 տոկոսով: Հիվանդության աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 73  սուբյեկտներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում հոսպիտալացվել է կորոնավիրուսով 5042 մարդ, ինչը 33,4%-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել Ռուսաստանի 64 մարզերում, այդ թվում՝ 33 մարզերում աճը գերազանցել է միջին հանրապետականը, նշել են օպերատիվ շտաբում։




Լրահոս