Իտալիան նշել է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի հնարավոր ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է լուծվել 2024 թվականի գարնանը, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն։ Նրա խոսքերը մեջբերում է The Huffington Post-ը։

«Ռազմական տեսանկյունից մենք փակուղի ենք մտել։ Սակայն կա բանակցային կարգավորման հնարավորություն», – ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին The Economist-ի համար հրապարակված հոդվածում ասել էր, որ Ուկրաինայում մարտերը մտել են փակուղի և զգուշացրել է դրանց՝ թուլացնող մարտերի վերածվելու մասին, որը կարող է տևել տարիներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի համաձայնել Զալուժնիի կարծիքի հետ։ «Սա փակուղի չէ. Ռուսաստանը վերահսկում է երկինքը. մենք հոգ ենք տանում մեր բանակի մասին։ Մենք պետք է ավելի շատ աշխատենք գործընկերների հետ՝ հակաօդային պաշտպանության մատակարարումների ուղղությամբ, առավելություն ձեռք բերենք երկնքում և հնարավորություն տանք Ուկրաինայի զինված ուժերին հարձակողական գործողություն իրականացնել», – ասել է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զալուժնիի հոդվածը, նույնպես ասել է, որ հակամարտությունը «փակուղի չի մտել»։ «Ռուսաստանը հետևողականորեն շարունակում է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Բոլոր նպատակները, որոնք դրված են, պետք է իրագործվեն»,- ընդգծել է նա:




Լրահոս