Ի՞նչ հանձնարարական երեկ տվեց Տիգրան Ավինյանը Գրիգոր Մինասյանի ընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց շինթույլտվությունների և դատարանների կողմից կայացվող որոշումների մասին:

Նա դժգոհեց դատարանների կայացրած որոշումներից։ Ըստ Ավինյանի՝ շատ դեպքերում դրանք խոչընդոտներ են առաջացնում իրենց համար.

«Բավական լուրջ խնդիրներ է առաջացնում, երբ մի հարց փորձում ես լուծել, որը վստահաբար բխում է հանրային շահից, և հանդիպում ես իրավական խոչընդոտների: Երևանի քաղաքապետարանը, տեսչական մարմինը` բոլորս նույն տրամաբանության մեջ ենք, բայց մարդիկ ունենում են հնարավորություն` իրենց բենզալցակայանի աշխատանքը շարունակելու` բնակելի շենքին կպած, դատարանի որոշմամբ: Կարծում եմ` քննարկումներ պետք է իրականացնենք և՛ այս հարցով, և՛ պետք է քննարկել դատարանների կողմից պարտադրվող ճարտարապետահատակագծային նախագծերը, որոնք, օրինակ, այգու տարածքում են: Ես, անկեղծորեն, չեմ պատկերացնում` ո՛նց է դատավորը այդ որոշումը կայացնում. Տորք Անգեղի այգու մեջ դատարանը պարտադրում է, որ մենք տանք շինթույլտվություն, չեմ հասկանում, ինչ-որ մեկը ինձ պիտի բացատրի` էդ ոնց է լինում»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը հանձնարարական տվեց նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանին՝ զբաղվել այս հարցով:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Շավարշ Գրիգորյանը Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է, հիմա էլ նրանց շփումը շարունակվում է:

Ավելին Շավարշ Գրիգորյանը և Գրիգոր Մինասյանը համատեղ բիզնես են ունեցել նախկինում՝ ոսկու խանութ:




Լրահոս