Դդումը, ճակնդեղը և կաղամբը մարմնի համար ամենաառողջարար աշնանային մթերքներն են համարվում։ Այս մասին խոսել է սննդաբան Ելենա Տիխոմիրովան, գրում է Известия-ն։
Դդումն օգտակար է առաջին հերթին այն պատճառով, որ այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ։
«100 գրամ դդումը պարունակում է վիտամին A-ի ամենօրյա պահանջը, որն անհրաժեշտ է հորմոնների արտադրության համար, ինչպես նաև օգտակար է տեսողության և իմունիտետի համար»,- պարզաբանել է սննդաբանը։
Ճակնդեղի հիմնական արժեքը անտոցիաներն են, որոնք տալիս են նրանց մանուշակագույն գույնը։ Անտոցիանինները օգնում են մարմնին պայքարել ազատ ռադիկալների դեմ, կանխում են սթրեսի զարգացումը և դանդաղեցնում ծերացումը:
Ինչ վերաբերում է կաղամբին, ապա դրա բոլոր տեսակները պարունակում են նյութեր, որոնք կանխում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը։ Սպիտակ կաղամբը պարունակում է վիտամին U, որն ունի լորձաթաղանթները բուժելու հատկություն։ Կաղամբը հակազդում է նաև գաստրիտին և ստամոքսի խոցին:
Նախկինում սննդաբան Միխայիլ Գինցբուրգը հայտնել էր, որ թթու կաղամբը, բացի հաճելի համից, ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։ Առաջին հերթին այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա։