«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 6-ին օդանավակայանում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և գծային բաժին են տարել 31-ամյա մի օտարերկրացու: Նա օդանավակայանի ժամանման սրահի նստարանի վրայից գողացել էր 52-ամյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ կային անձնագիր, 4075 եվրո, 36 դոլար և այլ իրեր:

31-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս