
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Դաշտադեմ և ժամը 11։30-ին Դդմասար բնակավայրերում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
ՓԾ-ից քաղաքացիներին խնդրում են չանհանգստանալ։