ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ մեկուսարանում գտնվող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը հրաժարվել է բուժզննման անցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ ԳՇ ՊԵՏԻ նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը հրաժարվել է գնալ ուշացած բուժզննման։ Ինչ է կատարվում ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող Ստեփան Գալստյանի շուրջ։

Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանքի տակ են ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս