Փարիզի քաղաքապետը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայ անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շարունակվում է ողբերգությունը՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալման և այդ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման համար։

Երեկ կարողացա դա քննարկել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության գործընթացի վերաբերյալ ուսանելի զեկույցի հեղինակ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։

Մեր մտքերը բոլոր զոհերի, նրանց ընտանիքների, 100 000 փախստականների և Ադրբեջանի ձերբակալած քաղաքական բանտարկյալների հետ են։ Դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ արցախահայության ներկայացուցիչներին կշնորհեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն:

Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ կալանավորներին»,- նշել է Իդալգոն:




Լրահոս