ԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ կարող է բանակցություններ սկսել 2024 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է առաջարկել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել, սակայն պայմանով, որ երկու երկրները կատարեն մնացած պահանջները։ Այս մասին գրում է  Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ երկու անանուն ներկայացուցիչների։ Ինչպես նշում է գործակալությունը, դա նշանակում է, որ Կիևի և Քիշնևի հետ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական բանակցությունները կարող են սկսվել արդեն 2024 թվականին։

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, Եվրահանձնաժողովը կներկայացնի իր հաջորդ զեկույցը Ուկրաինայի և Մոլդովայի առաջընթացի վերաբերյալ՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ, որոնք յոթ կետե են։ Բրյուսելը պահանջում է նրանցից կատարել այդ կետերը:

Այս զեկույցի հիման վրա Եվրամիության 27 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում կորոշեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ Կիևի և Քիշնևի հետ բանակցություններ սկսելու նպատակահարմարությունը:




Լրահոս