
Կոտայքի մարզում հաստատված փախստական ընտանիքների համար ՅՈւՆԻՍԵՖ-ը 2,500 սննդի փաթեթ է ուղարկել. տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆեյսբուքյան էջը։
«Յուրաքանչյուր փաթեթ տասնչորս սննդատեսակ է պարունակում: Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի համար մեկ փաթեթ է նախատեսված:
Առաջիկայում Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզեր կուղարկվեն ևս 2,000 սննդային փաթեթներ», – նշվում է գրառման մեջ: