Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջերս գտնվում էր Հայաստանում: Նա այստեղ էր եկել կարճ ժամանակով՝ քրոջ՝ Նունիկի ծննդյան տարեդարձը նշելու համար: Ծննդյան խնջույքից հաշված օրեր անց վերադարձավ Մոսկվա: Սակայն միայն այսօր է Գոհար Ավետիսյանը կիսվում հայաստանյան հուշերով: Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել է տեսանյութ, որում Արարարատ լեռն է, և գրել.
«Երբ մեկնում էի Երեւանից, տեսա Արարատը՝ սիրտս կանգնեց»:
Հաջորդ սթորիում, խոսելով իր իսկ բնավորության ու էության մասին, Գոհարը գրում է, որ ինքը դեռ այն մարդկանց դասին է պատկանում, որոնք ամեն անգամ ամպերի միջով թռչելիս հիանում են այնպես կարծես առաջին անգամ են տեսնում այն:
«Եվ ամեն անգամ մտածում եմ. Աստված իմ քանի անգամ եւս ես կարող եմ տեսնել արեւը»:
Մ.Ղ.