Երևանում նոյեմբերի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, նոյեմբերի 7-ի ցերեկը, 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի գիշերը կնվազի՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։