Բալիի օդանավակայաններում զբոսաշրջիկներին ստուգում են` վտանգավոր վիրուսով վարակվածության աճի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզական Բալի կղզու իշխանությունները կխստացնեն օդանավակայան ժամանող զբոսաշրջիկների առողջական ստուգումները՝ երկրում կապիկների ջրծաղկի վիրուսի բռնկման պատճառով, հայտնում է Bali Sun-ը։

«Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ներկայումս նկատվում է դեպքերի աճ, և Բալին ակտիվ միջոցներ է ձեռնարկում հանրաճանաչ վայր վարակի տարածումը կանխելու համար: Այպիսով, ավիաընկերության ուղևորներից և անձնակազմից կպահանջվի զննում անցնել կղզու գլխավոր օդանավակայանում: Սա վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ճանապարհորդներին: Ջերմային տեսախցիկները կօգտագործվեն բարձր ջերմաստիճանը հայտնաբերելու համար»,- գրում է հրատարակությունը։

Հստակեցվում է, որ այս կանխարգելիչ միջոցառումն ուղղված է օդանավակայանի այցելուների անվտանգության ու հարմարավետության պահպանմանը, ինչպես նաև Բալիի տարածաշրջանում վիրուսի տարածման կանխմանը։

Հրատարակության համաձայն՝ Ինդոնեզիայի իշխանությունները ենթադրում են, որ կապիկների վիրուսի բռնկումից կարող է տուժել մոտ 3600 քաղաքացի։ Ջակարտայում իրականացվում են շփման հետագծման աշխատանքներ՝ ապահովելու հասարակական անվտանգությունը:




Լրահոս