Միջազգային քրեական դատարանի դատավոր Սերխիո Գոդինեսը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել, հետախուզվում է քրեական մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից։
«Գոդինես Սերխիո Խերարդո Ուգալդե․ հետախուզվում է Քրեական օրենսգրքով», – ասվում է տվյալների բազայում:
Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և ՌԴ Նախագահի երեխաների իրավունքների հանձնակատար Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել՝ «բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանությունից» պատերազմական հանցագործություններին ենթադրյալ մասնակցության մեղադրանքով։