
Թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մոտալուտ հրաժարականի առթիվ որոշել է մխիթարել Աժ աշխատակազմին և այդ առթիվ”պրեմիա” է տվել՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով: “Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը երկուշաբի Աժ նիստում հրաժարական է ներկայացնելու և պետք է այսուհետ ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը: Ի դեպ, Աժ պատգամավորների օգնականները “պրեմիա” չեն ստացել: Բայց ողջ աշխատակազմն այնքան է ուրախացել, որ կարելի է կարծել` երազում էին, թե երբ է Աժ նախագահը հրաժարական տալու”: