Հայկ Մամիջանյանի հետ հանդիպել ենք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ․ Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ ««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ հանդիպել ենք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Համազեկուցողների ուշադրությունն ենք հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի եւ այլ կարիքների ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներին:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաեւ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումներին եւ ներքաղաքական այլ զարգացումներին»:




Լրահոս