Նոյեմբերի 8-ին՝ ժամը 07։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Vaz» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1958 թ․) և «Nissan Rogue» (վարորդ՝ Մ․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Nissan X-Trail» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1974 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաներին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
«Nissan rogue» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1990 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Vaz» և «Nissan Rogue» մակնիշների ավտոմեքենաները: