ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան ժողովին Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
Այս մասին հանդիպման սկզբին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ գործընկերների հետ հանդիպմանը։