Բրյուսովի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին ազատել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցոլակ Ակոպյանի լիազորությունները՝ որպես Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորի, այսօրվանից դադարեցվել են:

Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ այսօր իր աշխատանքային վերջին օրն է:

Նա իր ազատման հրամանն անվանեց «իրավաբանության գլուխգործոց». «Ինձ ազատել են աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի հետևյալ դրույթով, թե իբր ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ Շուրջ 11 տարի տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այս համալսարանում, ընթացքում ստացել եմ նույնիսկ համալսարանի մեդալ, շնորհակալագրեր, և հանկարծ Դավիթ Գյուրջինյանի կողմից պարզվեց, որ ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։

4 հիմնավորում է բերվել, թե ինչու չեմ համապատասխանում։ 2 հիմնավորումը վերաբերում է քրեական գործերին, որոնց մասին խոսել եմ։ Սակայն, ես դեռևս չեմ հարցաքննվել, կարգավիճակ չունեմ, բայց մարդն արդեն խախտում է իմ անմեղության կանխավարկածը: Մարդը դատավոր է դարձել և որոշումներ է կայացնում»:




Լրահոս