ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին նախարար Վարդան Խաչատրյանի դատախազ եղբայրը դատի է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի դատախազ եղբայրը դատի է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Վերջինս, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է, որ Աննա Վարդապետյանի 07.08.2023 թ. թիվ 366-Ա հրամանը, այն է՝ հայցվորին ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատելու փոխարեն նշել վերջինիս Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից ազատելու մասին, փոփոխելուն պարտավորեցնել:

Օգոստոսի 10-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օգոստոսի 7-ին հրաման է ստորագրել, որով պաշտոնից ազատել է Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սիսակ Խաչատրյանը։
Նշենք, որ նա ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի եղբայրն է եւ դեռ ավելին նրա մասին անգամ հրապարակային հայտարարել էր դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է հայտնվել: «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձնից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը։

Նունե Միքայելյանը նշել էր, որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն, եւ քրեական գործը ծածկադմփոց չանեն»:

Քնար Մանուկյան




Լրահոս