Ինչպես Նիկոլը կասի՝ օլիգարխը օլիգարխ է՝ հաստ գլուխ ունենա, թե բարակ: Հիմա ես ասեմ… Ազգային ժողովը, ոնց հիշում եմ մի շարք արածողների ու լիքը անասնագոմից դուրս պրծածներ կան, որ ավելի լավ կլիներ, ոչխարի բուրդ մանեին, քան գալիս-գնում են, անունն էլ դնում աշխատանք, որ տեսեք, տեսեք, թե ինչ երեսփոխաններ ենք ժողովրդի ցավն ու դարդը առել ենք մեր ուսերին ու գործ ենք անում, իսկ գնահատող չկա… դե շատ գործ անողին, ով է գլխին դրեմ ման տվել, որ… Ցինիզմ, թե՞ շարքային անբարոյականների նստավայր, որոշեք ինքներդ: Չէ, չմտածեք, թե ժողովուրդը հավատում է ձեզ… ոչ էլ մտածեք, թե ամբիոնից մի քանի ղժղժան ճառերը ձեր, տպավորություն կարող են թողնել ու տպավորված ձեր ճառերով գիշերը հանգիստ գլուխներս բարձին կդնենք: Նույն դեմքերից ու դեպքերից աչք չենք բացում, քնքուշ ճառերի արանքը պետք է վերջիվերջո գործով լցնել, թե արդեն սովորել եք, ղժղժալու համար ճոխ աշխատավարձ ստանալ, այդպես որ լինի շուկայում ինչն է շատ ղժղժչի կնանիք, թող մի քիչ էլ այդ մարդիկ գան, նստեն, ճոխ աշխատավարձ ստանան, հարստանան, հետո… Էս ու՞ր ենք հասել, էս ու՞ր ենք գնում… մեկը չկա ձայն հանի, պատասխան տա, թե արդեն լավ սովորել եք մի քանի հոգով երկիրը իրար մեջ եք բաժանել, ու չեք ուզում զրկվեք ձեր փոքրիկ կամ մեծ բիզնեսից, կարո՞ղ է խոպան եք եկել, չգիտենք… կաշխատեք, կաշխատացնեք ու կգնաք հետո առոք-փառոք կյանքը վայելելու… Չեմ ալարի կասեմ, Հրանտ Բագրատյանը այսօր մի լավ շշպռեց ներկա անասնագոմից փախածներին… բայց դե էս իշխանությունը էս էլ արդեն քանի տարի է ամուր կառչած աթոռին լսում ու լսում է, դե որովհետև իշխանությունը գիտի, որ կգան, կհավաքվեն, խաղեր տվողների հոտը՝ խաղեր կտա, մյուսները նստած կմնան, մի մասն էլ դուրս կգա ամբիոնի մոտ կբողոքի, ազգային ժողովի նախագահն էլ ամեն նախադասության մեջ կօգտագործի՝ մաղձ բառը, ու այն, որ երևի շատ է դուրն եկել այդ բառը, թեև կասկածում եմ, որ գիտի բառի բացատրությունն ու հետո կգնան ուտել-խմելու, պետության հաշվին կազինո կգնան խաղալու, հետո տներով… ու ջան ուրախություն, մինչև աքլորականչ… Իսկ ժողովուրդը թող հա՜ բողոքի, սոված ու անճարակի նման բամբասի, մի հատվածն էլ ազնվությունը էության մեջ պահած գլուխը ձեռքի ափերի մեջ տեղավորած աչք փակի, աչք բացի, (ափսոս հենց այդ ազնիվ մարդիկ փոքրամասնություն են կազմում) մինչև տեսնենի ով կգա, որ ցավերին դարման անի…
Ցինի՞զմ, թե՞ շարքային անբարոյականների նստավայր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ