Ո՛չ Համասը, ո՛չ Իսրայելը չեն կարող ապագայում կառավարել Գազան. Բլինքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածն ապագայում չի կարող վերահսկվել ո՛չ արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման, ո՛չ Իսրայելի կողմից։ Այս մասին Ճապոնիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Առաջինը՝ Գազան չի կարող կառավարվել ՀԱՄԱՍ-ի կողմից, հակառակ դեպքում պարզապես կլինի հոկտեմբերի 7-ի կրկնությունը, և Գազան կօգտագործվի որպես ահաբեկչական հարձակումներ իրականացնելու վայր: Պարզ է նաև, որ Իսրայելը չի ​​կարող օկուպացնել Գազան: Մեզ, հավանաբար, անհրաժեշտ է անցումային շրջան: Հիմնական նպատակն է ապահովել, որ Գազան և Արևմտյան ափը կառավարվեն պաղեստինցիների կողմից», – ասել է Բլինքենը:

Նա նշել է, որ այժմ քննարկումներ են ընթանում, թե ինչպես անել «անվտանգությունն ապահովելու և Պաղեստին պետության վերահսկողության հաստատման վերաբերյալ՝ Գազայի և Արևմտյան ափի վրա»: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում ինքը հասկացել է, որ Իսրայելը «Գազայի հատվածը կրկին օկուպացնելու մտադրություն չունի»։

 




Լրահոս