
Այսօր գիշեր Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, ըստ նախնական տվյալների, փլուզվել է 27 շինություն, զոհվելի է 7 մարդ։ Նշվում է, որ կան մեծ թվով վիրավորներ, սակայն կոնկրետ թվեր չեն նշվում։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 29 հետցնցում։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած 23 մարդկանց։ Ինչպես տեղեկացնում է Եվրանյուզ լրատվամիջոցները, աղետի գոտում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները։ Նշվում է, որ պլատակների տակ մնացել է ավելի քան 100 մարդ։ Փլուզված շինություններից 2-ը հյուրանոցներ են, որոնցում համարներ են ամրագրել նաև օտարերկրյա լրագրողներ։