Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ․ Մխիթարյանը՝ Լուչեսկուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալական խոսք է հղել մարզչական կարիերան ավարտած ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուին։

«Տեղեկանալով Ձեր` մարզչական կարիերան ավարտելու մասին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ տաղանդի նկատմամբ Ձեր հավատի համար։
Շնորհակալություն Ձեր վստահության համար։ Շնորհակալություն իմ կարիերայում Ձեր ունեցած դերի համար։ Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ։ Ձեր ներդրումը մեծ է իմ` որպես պրոֆեսիոնալ մարզիկ ձևավորվելու մեջ։

Շնորհակալություն, միստեր։ Ձեզ ամենալավն եմ մաղթում»,- սոցցանցերում գրել է Մխիթարյանը։




Լրահոս