
Բելգիայի փոխվարչապետ, Թագավորության քաղաքացիական ծառայության և հասարակական ձեռնարկությունների նախարար Պետրա Դե Սուտերն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ Գազայի հատվածում նրա գործողությունների համար։
«Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինպես են Գազայում ամեն օր երեխաներ սպանվում»,- ասել է Դե Սուտերը: Այդ կապակցությամբ նա կոչ է արել անհապաղ կասեցնել Իսրայելի հետ ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև արգելել ապրանքների ներմուծումը պաղեստինյան օկուպացված տարածքներից։
Փոխվարչապետն առաջարկել է հետաքննել պաղեստինյան անկլավում գտնվող հիվանդանոցների և փախստականների ճամբարների ռմբակոծությունները, ինչպես նաև արգելել ագրեսիվ իսրայելցի վերաբնակիչների, քաղաքական գործիչների և զինվորականների մուտքը Բելգիա, որոնք մեղավոր են պատերազմական հանցագործությունների համար: