ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը հոկտեմբերի 21-22-ը մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը եւ 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել:

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ո՞ր գոտիներում  կարելի է մշակել ոլոռ:

 Քրիստինա Բաբայան  (56 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոլոռ կարելի է մշակել Սեւանի ավազանի,  Կենտրոնական, Շիրակի, Լոռի-Փամբակի, Ապարան-Հրազդանի, հյուսիսարեւելյան եւ Զանգեզուրի գոտիներում ինչպես սերմ, այնպես էլ կանաչ զանգված եւ ունդեր ստանալու համար: Ոլոռը ցրտադիմացկուն է, սերմերն սկսում են ծլել 1-20 ջերմության պայմաններում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծիլերն ընդունակ են դիմանալու -8-120 սառնության պայմաններում: Ոլոռի ցանքի նորման է 1 հա-ին 1.0-1.1 մլ ծլունակ սերմ:

 

 

 

ՎԱՐԿ

ՀԱՐՑ.  Ես կատարել եմ վարկի մարում նախկին բանկում ինձ տրամադրված վարկային կոդով, բայց վարկս չի մարվել: Ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը:

Աննա  Ավդալյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Դուք կատարել եք վարկի մարման գործարք նախկին բանկում Ձեզ տրամադրված վարկային կոդով, փոխանցված գումարը չի ուղղվի Ձեր՝ արդեն «Արդշինբանկ»-ում սպասարկվող վարկի մարմանը: Անհրաժեշտ է կատարել «Արդշինբանկ»-ում վարկի մարում Ձեզ տրամադրված նոր վարկային կոդով ժամկետանց պարտավորությունների առաջացումից խուսափելու համար:

Ձեր՝ այլ բանկի վարկային կոդով փոխանցված գումարը կվերադարձվի Ձեզ՝ առանց լրացուցիչ դիմումի:

Եթե, այնուամենայնիվ, Ձեր վարկը ժամկետանցվել է այլ բանկի վարկային կոդով փոխանցում կատարելու հետեւանքով, Ձեր դիմումի հիման վրա՝ «Արդշինբանկ»-ը կկատարի ժամկետանց պարտավորության սրբագրում:

«Արդշինբանկ»

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ձեր վարկի նոր վարկային կոդի մասին կարող եք տեղեկանալ՝

l բանկից ստացված sms-տեղեկացումից, Ձեր էլ. փոստին ստացված տեղեկատվական նամակից,

l զանգահարելով բանկի կոմունիկացիոն կենտրոն 012222222 հեռախոսահամարով,

l թողնելով հետզանգի պատվեր www.ardshinbank.am կայքում,

l այցելելով բանկի որեւէ մասնաճյուղ: Մասնաճյուղերի հասցեները եւ աշխատանքի ժամերը հասանելի են հետեւյալ հղումով՝ https://www.ardshinbank.am/branches-and-atms :

 




Լրահոս