Հայտնի է ԱՄՆ և Չինաստանի նախագահների հանդիպման օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նոյեմբերի 15-ին՝ Սան Ֆրանցիսկոյում, ծրագրում են երկկողմ բանակցություններ անցկացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

Հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները վերջնական փուլում են։ Պեկինը դեռ պաշտոնապես չի հաստատել Ցզինպինի մասնակցությունը գագաթնաժողովին։ Kyodo-ն հայտնում է, որ Բայդենը Սան Ֆրանցիսկո կժամանի նոյեմբերի 14-ին՝ գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ։ Եթե ​​Չինաստանի նախագահը մեկնի ԱՄՆ, դա կլինի նրա առաջին այցը՝ 2017թ․ ապրիլից ի վեր։




Լրահոս